Ալլահշուքյուր Փաշազադե. «Մենք կվերականգնենք մեր մզկիթները նաև Իրևանում»
«Մինչ մեր հաղթանակը՝ մեր հարաբերությունները Հայ Առաքելական եկեղեցու հետ այլ էին», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, հայտնում է APA-ն։
«Մինչև 2020 թվականը, երբ հանդիպում էինք եկեղեցու առաջնորդների հետ, նրանք իրենց պահում էին որպես հաղթողներ և վերևից էին նայում մեզ։ Դա վիրավորական էր թե՛ ինձ, թե՛ ադրբեջանցի ժողովրդի համար։ Հիմա ես հաղթանակ տարած ժողովրդի շեյխուլիսլամն եմ և հպարտանում եմ դրանով։ Վերջերս վերականգնեցինք Իրևանի քազիլյաթը։ Աստծու օգնությամբ մենք նաև կվերադառնանք այդ հողեր, կվերականգնենք մեր սրբավայրերը, սրբատեղիներն ու մզկիթները, և մեր հոգևորականները նույնպես կծառայեն այնտեղ», – նշել է նա։
The post Ալլահշուքյուր Փաշազադե. «Մենք կվերականգնենք մեր մզկիթները նաև Իրևանում» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.