Միքայել Աջապահյանի կալանքի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը գրառմամբ տեղեկացրել է, որ հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կալանք կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի 28.06.2025թ. որոշման դեմ:
Հիշեցենք, որ Աջապահյանին մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար (Քրեական օրենսգրքի 422-րդ հոդված): Նա մեղադրանքը չի ընդունում: Նա երկու ամսով կալանավորվել է։
The post Միքայել Աջապահյանի կալանքի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.