15 հազար դրամ տուգանք՝ ուղեվարձը չվճարելու համար. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով սահմանվում են տուգանքներ Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու և չվճարելու համար։
Նախագծի համաձայն՝ ուղեվարձը չվճարելու կամ մեկ այլ ուղևորի տոմսն օգտագործելու դեպքում սահմանվում է 15 հազար դրամի տուգանք։ Եթե ուղևորը տոմս ունի, բայց մեկ րոպեի ընթացքում այն չի ակտիվացրել կամ մոտեցրել վճարային սարքին, կտուգանվի 3 հազար դրամով։
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում է, որ այս դրույթները կկիրառվեն մայրաքաղաքի ամբողջ տրանսպորտային համակարգում։
The post 15 հազար դրամ տուգանք՝ ուղեվարձը չվճարելու համար. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.