Հայաստանի հետ սահմանին գտնվող թուրքական անցակետը կարող է վերանվանվել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ կուսակցության» 28 պատգամավորները երկրի խորհրդարանում շրջանառության մեջ են դրել մի օրինագիծ, որով առաջարկվում է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» թուրքական անցակետը վերանվանվել Թալեաթ փաշայի անունով։
Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը՝ մեջբերելով կուսակցության առաջնորդ Մուսավաթ Դերվիշօղլուի խոսքերը․ - «Այն փաստը, որ «Ալիջան» սահմանային անցակետը կկրի Թալեաթ փաշայի անունը, ցուցանակի պարզ փոփոխություն չի լինի։ Դա թուրքերի ազգային կամքի հզոր...