Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ճամբարակում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, ասված է հաղորդագրությունում:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի բնակելի շենքում տեղի...