Մոսկվան պնդում է, թե Կիևը հետաձգել է գերիների ու զոհերի աճյունների փոխանակումը
Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային գերիների փոխանակման և զոհված զինվորների մարմինների հայրենադարձման՝ Ստամբուլում համաձայնեցված լայնածավալ գործընթացը հետաձգելու համար։
«Ուկրաինական կողմը անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է փոխանակումը», - հայտարարել է Ռուսաստանի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին։
Անցած երկուշաբթի Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում դեմ առ դեմ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում պայմանավորվել էին շարունակել գերիների փոխանակումը՝ կենտրոնանալով ամենաերիտասարդ...