«Հետհաշվարկը սկսված է». Ալեն Սիմոնյանը 2026-ի համապետական ընտրությունների օրն է հրապարակել
Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր «Տելեգրամ»-ի իր ալիքում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների օրն է ազդարարել:
«Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է...», - գրել է խորհրդարանի խոսնակը, ով ավելի վաղ ասել էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ կմասնակցի 2026-ի ընտրություններին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում առայժմ որևէ տեղեկություն...