Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Ռուբեն Վարդանյանի փաստաբանը մեկնաբանել է մեղադրական եզրակացությունը. Factor

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը մեկնաբանել է Բաքվում ընթացող Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստն ու մեղադրական եզրակացությունը։Այս մասին հայտնում է Factor.am-ը:  

«Մեղադրանքի իրավական հիմքերի մասին Փաստաբանի իմ մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակում հարկ եմ համարում մեկնաբանել քրեական գործի իրավական որոշ կողմեր՝ ղեկավարվելով բացառապես օրինականության և արդար դատաքննության սկզբունքներով։

1. Անհատական պատասխանատվության սկզբունքը Ժամանակակից քրեական իրավունքի հիմնարար սկզբունքը կոնկրետ արարքների անհատական պատասխանատվությունն է։ Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն, քրեական պատասխանատվության կարող է ենթարվել միայն այն անձը, որը մեղավոր է ճանաչվել հանցանք կատարելու մեջ։ Մեղադրանքը պետք է հիմնված լինի կոնկրետ անհատի գործողությունների և ենթադրյալ հանցավոր արարքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման վրա։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մեղադրանքի ժամանակային շրջանակին։ Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն գործողությունների համար, որոնք տվյալ անձը փաստացի կատարել է կոնկրետ ժամանակում ու վայրում և այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր են դարձրել կատարել տվյալ արարքները։ Այս գործում կարևոր է հստակ տարբերակել ամբաստանյալի անձնական պատասխանատվությունը հավաքական կամ երրորդ անձանց արարքների համար պատասխանատվությունից, հակառակ դեպքում դա կհակասի քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին։

2. Արդար դատաքննության միջազգային չափանիշները Ադրբեջանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից կողմ է, ինչը պարտավորեցնում է պահպանել արդար դատաքննության չափանիշները։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածը և Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը երաշխավորում են արդար դատաքննության իրավունքը, ներառյալ՝ անմեղության կանխավարկածը և պաշտպանության իրավունքը։ Այս դրույթները ապահովում են արդար, անկախ և անաչառ դատաքննության իրավունք յուրաքանչյուրի համար, նաև՝ անմեղության կանխավարկած, իրավաբանական օգնության, մեղադրանքի բնույթի և պատճառների մասին տեղեկացված լինելու, մեղադրանքի և պաշտպանական կողմի վկաներին հարցաքննելու և թարգմանչի իրավունք։ Այս չափանիշների խախտումը կասկածի տակ է դնում դատավարության օրինականությունը և կարող է հանգեցնել ամբաստանյալի հիմնարար իրավունքների խախտմանը։

3. Արարքների որակավորման և իրավական հստակության սկզբունքի մասին Արարքների որակավորումը պետք է խստորեն իրականացվի քրեական այն օրենսդրության համաձայն, որն ուժի մեջ է եղել տվյալ արարքի կատարման պահին։ Իրավական հստակության սկզբունքը (legal certainty) պահանջում է, որ հանցակազմը, ներառյալ դրա օբյեկտիվ և սուբյեկտիվ բաղադրիչները, ինչպես նաև նախատեսված պատիժները, հստակ և ճշգրիտ սահմանված լինեն օրենքով։ Սա բացառում է քրեական իրավունքի կամայական մեկնաբանությունն ու կիրառումը։ Ցանկացած երկիմաստություն պետք է լուծվի մեղադրյալի օգտին (in dubio pro reo)։ Nullum crimen, nulla poena sine lege (Չկա հանցանք, չկա պատիժ առանց օրենքի) սկզբունքը քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներից է աշխարհի իրավական համակարգերի մեծ մասում։ Այն նշանակում է, որ ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել, եթե տվյալ արարքն օրենքով հանցագործություն չի համարվել այն կատարելու պահին։ Այս սկզբունքի համաձայն, բարեգործական և մարդասիրական գործունեությունը, ներառյալ մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնումը և բնակչությանը սոցիալական օգնության տրամադրումը, չեն կարող համարվել անօրինական՝ առանց օրենքով սահմանված իրավական խախտումների և ապացուցված հանցավոր մտադրության։ Հասարակական օրինական գործունեությունը հանցագործություն ներկայացնելու փորձերը հակասում են իրավական պետության հիմքերին։

4. Միջազգային պարտավորություններ և իրավունքի ընդհանուր սկզբունքներ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան ենթակա է պարտադիր կատարման դրա կողմ հանդիսացող պետությունների համար։ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 148 և 151 հոդվածների համաձայն, հակասության դեպքում կոնվենցիայի դրույթները գերակա են ներքին օրենսդրության նկատմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը, որպես միջազգային հանրության անդամ և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հիմնական կոնվենցիաների կողմ, պարտավորվել է պահպանել միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը։ Ադրբեջանի Սահմանադրության 12-րդ հոդվածը հստակ նշում է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները ճանաչվում և երաշխավորվում են միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի համաձայն։ 5. Դատավարական երաշխիքների պահպանումը Դատավարական երաշխիքների պահպանումն արդար դատաքննության անհրաժեշտ նախապայման է։ Ադրբեջանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ այս երաշխիքները ներառում են որակավորված իրավաբանական օգնության, գործի նյութերին ծանոթանալու, դատավարական որոշումների բողոքարկման և թարգմանչի իրավունքներ, եթե ամբաստանյալը չի հասկանում դատավարության լեզուն։ Այս երաշխիքների խախտումը կարող է հանգեցնել դատավարության անարդար լինելուն և միջազգային չափանիշների խախտման։ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Մեղադրանքի կողմից ներկայացված նյութերի վերլուծությունը վեր է հանում իրավական մի շարք լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են դատական մանրակրկիտ քննություն։

Պաշտպանությունը շեշտում է ենթադրյալ արարքների և դրանց իրավական որակավորման միջև համաչափության սկզբունքի խիստ պահպանման անհրաժեշտությունը։ Համոզված եմ, որ մեղադրանքը բավարար չափով հաշվի չի առել քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները, ներառյալ՝ ամբաստանյալի արարքների և դրանց ենթադրյալ հետևանքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման պահանջը, ինչպես նաև՝ յուրաքանչյուր կոնկրետ հանցագործության սուբյեկտիվ կողմի (հանցավոր մտադրության) ապացուցման անհրաժեշտությունը։ Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խստորեն պահպանվում է անհատական պատասխանատվության սկզբունքը, գործողությունները որակավորվում են իրավական հստակության սկզբունքով, հարգվում են միջազգային պարտավորությունները և լիովին պահպանվում են դատավարական երաշխիքները։

Այս սկզբունքներից որևէ մեկի խախտումը կասկածի տակ է դնում քրեական հետապնդման և դատավարության օրինականությունն ու արդարությունը։ Համոզված եմ, որ արդար դատաքննությունը պետք է հիմնված լինի նյութական և դատավարական իրավունքի ճշգրիտ կիրառման վրա։ Որպես փաստաբան, ղեկավարվելով մասնագիտական էթիկայի սկզբունքներով և պաշտպանության իրավունքի սահմանադրական երաշխիքներով, տվյալ գործով շարունակելու եմ հետևողականորեն պաշտպանել օրինականության սկզբունքի խիստ պահպանումը Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության շրջանակում։ Ադրբեջանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն, ունի արդարադատության միջազգային չափանիշներին իր հանձնառությունը ցույց տալու հնարավորություն։ Դա նաև թույլ կտա Ադրբեջանին պատմության մեջ մնալ որպես պետություն, որը, խստորեն պահպանելով իրավական սկզբունքները, քրեական այս գործով լիարժեք ապահովել է արդար դատաքննություն։ Դա կամրապնդի վստահությունն ազգային դատական համակարգի նկատմամբ և կհաստատի պետության հանձնառությունը միջազգային պարտավորություններին»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում մեղադրում են «մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ:

The post Ռուբեն Վարդանյանի փաստաբանը մեկնաբանել է մեղադրական եզրակացությունը. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net