Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Ռուսաստանի միջնորդ լինելու հնարավորությունն այսօր բացառվում է, որովհետև Հայաստանն առնվազն դրան համաձայն չէ. Սամվել Մելիքսեթյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը

– Պարո՛ն Մելիքսեթյան, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտն այս պահին ՀՀ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հիշատակումն է։ Իսկապե՞ս Ադրբեջանն առանց Սահմանադրության փոփոխության չի գնա փաստաթղթի ստորագրման, թե՞ սա ուղղակի ժամանակ ձգելու համար է արվում։

– Այն, որ հիմա Ադրբեջանն ուզում է ժամանակ ձգել, ակնհայտ է, որովհետև դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու ԱՄՆ-ում նախագահի ընտրությունից հետո։ Այնուամենայնիվ, Ադրբեջանում ընթացող որոշակի գործընթացներ ցույց են տալիս, որ որոշակի քայլեր արվում են, օրինակ՝ վերջերս պարզ դարձավ, որ Բերքաբերից հյուսիս-արևելք գտնվող ադրբեջանական հենակետը հուլիսի սկզբին դուրս է բերվել ու տեղափոխվել իրենց տարածքի խորության մեջ՝ մոտ 300-500 մետր հետ են քաշվել: Միակ հենակետն է, որ դուրս է բերվել իր նախնական դիրքից, այսինքն՝ նահանջել են իրենց նախնական դիրքերից, ու դա կատարվել է ապրիլի 19-ի ու մայիսի 15-ի հայտարարություններից հետո, այսինքն՝ դրանից հետո էլ ինչ-որ բանակցային գործընթաց եղել է այս թեմայով, ու սկզբնական տարբերակը փոխվել է, ու այդ փոփոխությունը եղել է ադրբեջանական դիրքի նահանջը, սա ինձ համար հետաքրքիր էր։ Սա մի փոքր հուսադրող տարրերից է։ 

Եթե նույնիսկ ինչ-որ փաստաթուղթ լինի, որում ամրագրվեն հիմնական սկզբունքները, դա արդեն ձեռքբերում կարելի է համարել, որովհետև արդեն պարզ է, որ կոմունիկացիաների, սահմանազատման հետ կապված գործընթացները տարիների աշխատանք են պահանջում։ 

Ակնկալել, որ այս գործընթացը հեշտ էր լինելու, նման հիմքեր չկան, այս փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում, որը նաև բավականին ռիսկային է Ադրբեջանի համար, նաև Իրանի հետ կապված զարգացումները, երկու կողմերն էլ պետք է ինչ-որ ձևով փոխվստահության ինչ-որ մեխանիզմներ ստեղծեն, որ չներգրավվեն այդ գործընթացների մեջ, մեկը մյուսին չընկալեն որպես հավելյալ սպառնալիք, ու նաև, քանի որ Ադրբեջանի համար հավելյալ սպառնալիքներ են առաջանում, ինքն էլ որոշակի վստահություն ունենա, որ Հայաստանը դրանից չի օգտվելու։ Անիրատեսական է ակնկալիքներ ունենալ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կանխատեսելի լուծում կունենան առաջիկա մի քանի ամիսներին կամ տարիներին։

– Այսինքն՝ մինչև ԱՄՆ նախագահի ընտրության ավարտը մենք ոչ մի էական առաջընթաց չե՞նք ունենալու այս գործընթացում։

– Դե, եթե նշվում է Սահմանադրության փոփոխության կետը, եթե նույնիսկ ֆորմալ առումով մենք վաղվանից սկսենք այդ ընթացակարգերը, ես չեմ էլ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր, որ մինչև նոյեմբեր այդ ամենն ավարտվի։ Այսինքն՝ եթե դա նախապայման է, ապա մենք չենք հասցնում դա ավարտել, եթե ինչ-որ մանր ձեռքբերումներ կլինեն այս ընթացքում, ուրիշ հարց, բայց պարզ է, որ հիմնական զարգացումները լինելու են ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո։

– Պարո՛ն Մելիքսեթյան, աշխատանքային այցով Բաքվում է եղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, քննարկվել են տարածաշրջանային հարցերին «միջամտելու Արևմուտքի փորձերը», սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը որոշել է այս գործընթացում կրկին ստանձնել միջնորդի դերը։

– Ռուսաստանի միջնորդ լինելու հնարավորությունն այսօր բացառվում է, որովհետև Հայաստանն առնվազն դրան համաձայն չէ, այս փուլում նաև հիմքեր չկան, որ Հայաստանը դրան համաձայնի։ Իմ կարծիքով՝ Շոյգուի Բաքու կատարած այցի գլխավոր նպատակը եղել է Իրանի հետ կապված որոշակի զարգացումներում Ադրբեջանից երաշխիքներ ստանալը, որ Ադրբեջանի տարածքը տարբեր միջոցներով չի օգտագործվի հետախուզության կամ նույնիսկ ուղիղ հարվածներ հասցնելու նպատակով։ 

Կոմունիկացիաների մասին զրույցը պետք է նաև հասկանալ, որ դա կարող է լինել հենց Ադրբեջանի տարածքով նաև որոշակի ռազմական մատակարարումներ դեպի Իրան, Ադրբեջանի տարածքով նաև Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության թեման, որը կապելու է Իրանը Ռուսաստանի հետ 

Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ այս հակամարտությունը բավականին սերտացրել է ռուս-իրանական հարաբերությունները, և Ադրբեջանը միակ երկիրն է, որ ցամաքային սահման ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ, հետևաբար կարևոր դերակատարում ունի որպես այդ երկրները կապող օղակ։ 

Ռուսաստանն իհարկե կցանկանար Հայաստանի հետ ավելի լուրջ ներգրավվել այս գործընթացներում ու իր վրա վերցնել գուցե այդ պայմանավորվածությունների մի մասը, բայց, ինչպես նշեցի, առայժմ Հայաստանը դա չի ուզում, նաև Ադրբեջանը դրանում շահագրգիռ չէ, որովհետև ակնհայտ սպառնալիքներ է տեսնում դրանում։ Առայժմ Ռուսաստանը չունի Հայաստանի վրա ինչ-որ ձևով ազդելու այդ լծակները։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ռուսաստանի միջնորդ լինելու հնարավորությունն այսօր բացառվում է, որովհետև Հայաստանն առնվազն դրան համաձայն չէ. Սամվել Մելիքսեթյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net