Գիտնականները պարզել են՝ ինչպես կարելի է 1 րոպեում բարելավել նստակյաց կյանք վարողների ուղեղի աշխատանքը
Պարբերաբար մեկ րոպե կքանստում կատարելը կարող է ուղեղը պաշտպանել երկարատև նստակյաց կյանք վարելու բացասական հետևանքներից։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Applied Physiology ամսագրում:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի կատարողական գործառույթները, որոնք պատասխանատու են ծրագրման, կենտրոնացման, հիշողության և առաջադրանքների կատարման համար, կարող են խաթարվել երկարատև նստած վիճակում մնալու դեպքում:
Նոր աշխատանքի հեղինակները փորձ են անցկացրել, որին մասնակցել են կամավորները։ Առաջին խումբն առանց ընդմիջման նստել է երեք ժամ, իսկ երկրորդ խումբը 20 րոպեն մեկ ընդմիջում է արել, որի ընթացքում 1 րոպե կքանստում են կատարել։
Առանց ընդմիջման խմբի մասնակիցները նշել են կենտրոնացվածության ավելի զգալի նվազում, արյան հոսքը քներակ, որը ուղեղին թթվածին է մատակարարում, նվազել է 3,7%-ով։ Կքանստած վարժություն կատարած կամավորների մոտ արյան հոսքն ավելացել է 0,3%-ով: Բացի այդ, վերջիններս ավելի արագ են արձագանքել և ավելի արագ կատարել թեստի առաջադրանքները:
The post Գիտնականները պարզել են՝ ինչպես կարելի է 1 րոպեում բարելավել նստակյաց կյանք վարողների ուղեղի աշխատանքը appeared first on ԳԱԼԱ.