Միրզոյանը Լավրովին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և քայլերի վերաբերյալ
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Սկոպյեում:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ:
Ըստ ՌԴ ԱԳՆ հաղոդրագրության, նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև փոխգործակցությունը՝ միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ եռանդով նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների համար նախատեսված մի շարք եռակողմ համաձայնագրերի վրա, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։
Հաստատվել է տարբեր մակարդակներով հետագա շփումների պահանջը։