Բնակության ծախսերի աջակցության ծրագիր՝ ԼՂ-ից տեղահանվածների համար
Ծրագիրը, վարչապետի փոխանցմամբ, կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս:
«Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաև խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել», - գրել է Փաշինյանը:
Հաջորդ շաբաթվանից կսկսվի յուրաքանչյուր տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը: