Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային ներկայացրել է ԼՂ-ից տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը
Նախարարը ներկայացրել է նաև հարյուր հազարից ավելի տեղահանվածների կարիքներին ուղղված հրատապ և երկարաժամկետ կոնկրետ քայլերով ծրագրի անհրաժեշտությունը։
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է 100 հազար 417 անձ, հաշվառում է անցել 81 հազար 139 հոգի: Այս պահին հայաստանյան բուժկենտրոններում բուժում է ստանում 361 անձ, որոնցից 221-ը պայթյունի հետևանքով տուժածներն են, 114-ը՝ ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացածները: