ԱՄՆ արդարադատության նախարարությունը X-ի հետ կապված հայց է ներկայացրել Իլոն Մասկի դեմ
Իլոն Մասկը, հնարավոր է, խախտել է Միացյալ Նահանգների Առևտրի դաշնային հանձնաժողովի կանոնադրությունն ու վտանգի տալ է դրել գաղտնիությունը և անվտանգությունը X սոցիալական ցանցում:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատարան ներկայացրած իր դիմումում, գրել է Axios-ը։
Նշվում է, որ հայցը ներկայացվել է սեպտեմբերի 11-ին Առևտրի դաշնային հանձնաժողովի (FTC) անունից։
«Իլոն Մասկը սերտ վերահսկողություն էր իրականացնում X Corp.-ի նկատմամբ և երբեմն աշխատակիցներին հրահանգներ էր տալիս, որոնք կարող էին վտանգի ենթարկել տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը», - նշել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը: