Էական է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հասցեագրման միջազգային մեխանիզմի ձևավորումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նպատակով․ Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի արգեալփակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի շարությունն իհարկե նեգատիվ ազդեցությոն է ունենում խաղաղության գործընթացի վրա։ Ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Politico Europe» պարբերականին՝ խոսելով Ադրեբջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունների մասին։
«Իմ նշած պայմանավորվածությունների համատեքստում էական է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հասցեագրման միջազգային մեխանիզմի ձևավորումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նպատակով»,- ասել է նա։
Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տրածքային ամբողջականությունը։
Նա վերահաստատել է, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում»։
Ըստ նրա՝ ամեն ինչ պետք է անել, որ կոնֆլիկտ տեղի չունենա․ «Եվ կարծում եմ, որ միջազգային ուշադրությունը, որ այսօր կենտրոնացած է ԼՂ-ի վրա, ԼՂ-ում խաղաղապահենրի առկայությունը, պետք է բավարար մեխանզիմներ դառնան, որպեսզի ԼՂ հայերն իրենց տներում արժանապատիվ և անվտանգ ապրեն»։