Մակունցը կոնգրեսականի հետ քննարկել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին առնչվող հարցեր
Ս․թ․ սեպտեմբերի 13-ին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ֆրենչ Հիլի հետ (Արկանզաս, հանրապետական)։ Հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ԼՂ-ում հումանիտար իրավիճակը, ԼՂ-ին հումանիտար աջակցության խոչընդոտները, շեշտել օգնության անհապաղ տրամադրման անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։
Դեսպանի կողմից ընդգծվել է «ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման, ինչպես նաև ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման և ապահովման հրամայականը»։