Ջնջել, նորից սարքելը թույլերի ճանապարհն է, կառավարման քաոսը պետք է վերացնել. Դավիթ Մարգարյան (տեսանյութ)
Ջնջել, նորից սարքելը թույլերի ճանապարհն է, կառավարման քաոսը պետք է վերացնել։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Դավիթ Մարգարյանը․
«Երևանում կառավարման քաոս է, քաղաքապետարանի կառավարման ոճն ու սզկբունքներն են այդպիսին։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է խոսել կանաչապատման մասին ու Նորքի անտառում շինարարություն անել, կամ խոսել ճարտարապետական դիմագծի մասին և Ֆիզգորոդոկում շենք կառուցել։
Նորակառույց շենքերը Երևանի հետ ընդհանրապես կապ չունեն, քաղաքը իր դիզայն-կոդը պիտի ունենա։ Այսինքն, զոնաներ լինեն, որտեղ կարելի է միատեսակ, ներդաշնակ ու համահունչ շենքեր կառուցել։ Կառուցապատողը պետք է մտնի համապատասխան հարթակ ու տեղեկան այդ մասին, դա նաև նրա կյանքը կհեշտացնի, կխուսափի ավելորդ թղթաբանությունից ու քաշքշուկից»,-նշել է Մարգարյանը։
Երևանում անկանոն շինարարության պարագայում, ըստ Դավիթ Մարգարյանի, մեղքը ոչ թե կառուցապատողինն է, այլ այն կառույցինը, որը չի ասել, չի օգնել այդ մարդուն ճիշտ կառուցել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․