Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Աշխարհում 333 միլիոն երեխա գոյատևում է օրական 2.15 դոլարից պակաս գումարով

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի այսօր հրապարակված նոր վերլուծության, աշխարհում 333 միլիոն երեխա, այն է՝ յուրաքանչյուր 6-ից 1-ը, ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:

«Նյութական աղքատության համաշխարհային միտումներն ըստ աղքատության միջազգային շեմի» վերլուծությունը, որն առաջին անգամ է անդրադառնում ծայրահեղ աղքատության միտումներին, բացահայտում է, որ օրական 2.15 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտով ապրող երեխաների թիվը 383 միլիոնից նվազել է մինչև 333 միլիոն (կամ 13 տոկոս) 2013-2022 թվականներին: Այնուհանդերձ, ՔՈՎԻԴ-19 համավարակի տնտեսական ազդեցությունն  այդ առաջընթացը կանխել է երեք տարով, այն է՝ 30 միլիոնից ավել երեխա շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության մեջ, քան կանխատեսվում էր ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված խափանումների բացակայության դեպքում։

Վերլուծությունը, որը հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպումների շաբաթվան ընդառաջ (սեպտեմբերի 18-ից 22-ը), երբ համաշխարհային առաջնորդները, ի թիվս այլ բաների, կհանդիպեն՝ քննարկելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) միջնարդյունքները: Վերլուծության միջոցով մասնագետներն ահազանգում են, որ աղքատության կրճատման ներկայիս տեմպերով, մինչև 2030 թվականը մանկական ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու ԿԶՆ-ի նպատակը չի իրականացվի:

«Յոթ տարի առաջ աշխարհը խոստացավ վերջ տալ մանկական ծայրահեղ աղքատությանը մինչև 2030 թվականը: Մենք առաջընթաց ենք գրանցել՝ ցույց տալով, որ ճիշտ ներդրումների և կամքի դեպքում միլիոնավոր երեխաներին աղքատության արատավոր շրջանից դուրս բերելու միջոց կա»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Սակայն բարդացող ճգնաժամերը՝ ՔՈՎԻԴ-19-ի, հակամարտությունների, կլիմայի փոփոխության և տնտեսական ցնցումների հետևանքով կանգնեցրել են առաջընթացը և միլիոնավոր երեխաների թողել ծայրահեղ աղքատության մեջ: Մենք չենք կարող այս երեխաներին հուսախաբ անել։ Մանկական աղքատությանը վերջ դնելը քաղաքականության որոշում է: Պետք է կրկնապատկել ջանքերը՝ անդրադառնալու աղքատության հիմնական պատճառներին՝ միևնույն ժամանակ երեխաներին ապահովելով անհրաժեշտ ծառայություններով, ինչպիսիք են կրթությունը, սնուցումը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանությունը»:

Վերլուծության համաձայն՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններում ծայրահեղ աղքատության մակարդակի կայուն անկում է գրանցվել, բացառությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի: Ենթասահարյան Աֆրիկայում են բնակվում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 40 տոկոսը: Այստեղ վերջին տասնամյակում գրանցվել է աղքատության աճի ամենամեծ մասնաբաժինը՝ 2013 թվականի 54,8 տոկոսից 2022 թվականին հասնելով 71,1 տոկոսի։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ բնակչության արագ աճով, սոցիալական պաշտպանության սահմանափակ միջոցներով և համաշխարհային մարտահրավերներով, այդ թվում՝ ՔՈՎԻԴ -19-ով, հակամարտություններով և կլիմայական աղետներով:

Աշխարհում երեխաները կազմում են ծայրահեղ աղքատների ավելի քան 50 տոկոսը, չնայած որ կազմում են աշխարհի բնակչության միայն մեկ երրորդը: Մեծահասակների համեմատ, երեխաներն ավելի քան երկու անգամ ավելի հավանական է (15,8 տոկոս՝ 6,6 տոկոսի դիմաց), որ ապրեն ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում՝ չունենալով պարեն, սանիտարական պայմաններ, կացարան, առողջապահություն և կրթություն, որն անհրաժեշտ է կյանքի պահպանման և զարգացման համար:

Առավել խոցելի երեխաները, ինչպիսիք են գյուղաբնակները և այն երեխաները, որոնք ապրում են տնային տնտեսություններում, որտեղ տան գլուխը կրթություն կամ բավարար կրթություն չունի, զգալիորեն ավելի շատ են տուժում ծայրահեղ աղքատությունից: Զեկույցի համաձայն՝ հակամարտություններից և անկայուն իրավիճակների պատճառով տուժած երկրներում 3 երեխայից 1-ը ապրում է ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում, մինչդեռ կայուն իրավիճակներում ապրող երկրներում 10-ից 1-ն է ապրում ծայրահեղ աղքատության մեջ:

Ծայրահեղ աղքատությանը և համավարակի պատճառով տեղի ունեցած հետընթացին վերջ տալու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Համաշխարհային բանկը կոչ են անում կառավարություններին և գործընկերներին՝

  • Շարունակական կերպով ուշադրության կենտրոնում պահել ցածր միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում և անկայուն իրավիճակներում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաներին:
  • Առաջնահերթություն տալ մանկական աղքատության հաղթահարման օրակարգին, այդ թվում երեխաների սոցիալական պաշտպանության ծածկույթի ընդլայնմանը:
  • Նախագծել հանրային քաղաքականության բազմաճյուղ փաթեթ՝ հասնելու բազմազավակ տնային տնտեսություններին, փոքր երեխաներ ունեցողներին և գյուղաբնակներին: Օրինակ՝ ապացուցված է, որ հօգուտ փոքր տարիքի երեխաների արված ներդրումներն օգնում են հաղթահարել աղքատության միջսերնդային շղթան ՝ դրականորեն ներազդելով անհատի, ընտանիքի և հասարակության վրա:
  • Ընդլայնել երեխայի համընդհանուր նպաստների հասանելիությունը՝ որպես մանկական աղքատության նվազեցման ապացուցված արդյունավետ միջոց:
  • Մշակել սոցիալական պաշտպանության ներառական ծրագրեր՝ հաշվի առնելով հաշմանդամության ունեցող անձանց կամ սեռով պայմանավորված առանձնահատկությունները:

The post Աշխարհում 333 միլիոն երեխա գոյատևում է օրական 2.15 դոլարից պակաս գումարով appeared first on ԳԱԼԱ.



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net