Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Շատ լուրջ միգրացիոն ռազմավարություն մշակելու ժամանակն է. ժողովրդագիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, ժողովրդագիր Արտակ Մարկոսյանը

 Պարո՛ն Մարկոսյան, ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի 2022-ին անցկացված մարդահամարի նախնական տվյալների՝ վերջին 11 տարում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 86.123-ով: Այս տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ: 2011-ին այդ ցուցանիշը 3 մլն 18 հազար 854 էր: Կանխատեսելի՞ էր նման ցուցանիշը, նվազման պատճառները որո՞նք են:

– Բնականաբար կանխատեսելի էր, որովհետև եթե դիտարկում ենք 2011 թվականի մարդահամարից հետո ընկած ժամանակահատվածը՝ 2012-ից մինչև 2017 թիվը, մենք Հայաստանից բավական ինտենսիվ արտագաղթի տեմպ ենք ունեցել: 2014-2017 թվականներին բավական մեծ էր ցուցանիշը, միգրացիոն սալդոն հասնում էր տարեկան մինչև 35 հազար մարդու: Այս ցուցանիշները, ճիշտն ասած, սպասելի էին, բայց եթե դիտարկում ենք, օրինակ՝ նախորդ մարդահամարի տվյալները, ասենք՝ 2011-ը համեմատում ենք 2001-ի հետ, այդ ժամանակ մշտական բնակչության թիվը 200 հազարով էր պակասել: 

Այստեղ կա մի նյուանս. 2013-ից հետո Ազգային վիճակագրական ծառայությունը սկսեց բնակչության ընդհանուր հավելաճի նոր մեթոդաբանություն կիրառել: Եթե առաջ միայն վերջին մարդահամարի որոշված թվին գումարվում էր բնական աճի ցուցանիշը, ապա 2013-ից սկսեցին հաշվի առնել նաև կոնկրետ միգրացիոն սալդոն: Ու քանի որ միգրացիոն սալդոն մեզ մոտ մինչև վերջերս բացասական էր լինում, ապա բնակչության թիվը միշտ պակասում էր, այսինքն՝ մեր բնակչության թիվն արհեստականորեն չի ուռճացվել, ինչպես 2001- 2011 թվականների ընթացքում, երբ միգրացիան հաշվի չէր առնվում: Ցուցանիշը սպասելի էր, ու զարմանալու ոչինչ չկա:

– Իսկ արտագաղթի նման տեմպերն ինչո՞վ են պայմանավորված:

– 2008-ից հետո մենք շատ լուրջ արտագաղթ ունեցանք, բնականաբար դա ներառված էր նախորդ մարդահամարի մեջ: Նախորդ փուլի բոլոր հետազոտությունները ցույց էին տալիս, որ մարդկանց մեջ երկրի ապագայի նկատմամբ շատ լուրջ վերապահումներ կային: Կար նաև սոցիալ-տնտեսական գործոնը, հոգեբանական և այլն, համենայնդեպս, վանող գործոնները բավական շատ էին, հաշվի առնելով նաև երկրում այն իրավիճակը, երբ և՛ բիզնեսի համար լուրջ խնդիրներ կային, և՛ այն ամենաթողության վիճակը, որ տիրում էր, այսինքն՝ արտամղող գործոնները բավական շատ էին: 

2018-ից հետո, բնականաբար, որոշ գործոններ դուրս են եկել, բայց հիմա էլ այլ գործոններ են ի հայտ եկել: 2020 թվականից հետո ամենալուրջ խնդիրներից մեկն անվտանգությունն է, նախորդ փուլում էլ դա կար, այո՛, մենք միշտ ապրել ենք չավարտված պատերազմի պայմաններում, բայց 2020-ից հետո դա մի քիչ ավելի գերակայող է դարձել: 

Եթե նայում ենք ներկայիս միգրացիոն սալդոն, վերջին երկու տարին դրական ցուցանիշ ունենք, համենայնդեպս, ֆիքսվում է, որ ավելի շատ մարդ է գալիս, քան դուրս է գնում: Օրինակ՝ 2022-ին մեր մշտական բնակչության թիվը 15 հազարով ավելացել էր, այսինքն՝ դրական էր եղել միգրացիոն սալդոն, դա, ի դեպ, 91 թվականից ի վեր առաջին դեպքն էր, դրական եղել է նաև 2020-ին, բայց դա պայմանավորված էր քովիդով, երբ աշխարհում տեղաշարժը դադարել էր, բայց 2022 թվականն առաջին դեպքն էր, երբ Հայաստանի անկախ պատմության մեջ ունեցել էինք դրական միգրացիոն սալդո:

– Այդ դրական սալդոյի վրա որքանո՞վ է ազդել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի Հայաստան հսկայական ներհոսքը։ Ու որքանո՞վ է այդ սալդոն դրական, եթե մարդիկ չեն մնացել Հայաստանում։

– Այդ պատերազմի հետևանքով, այո՛, ներհոսք եղել է, բայց մենք խոսում ենք հիմնականում մեր հայրենակիցների մասին, որոնք մշտական բնակության են վերադարձել, իսկ նման բազմաթիվ դեպքեր ունենք, որ վերադարձել են Ռուսաստանից, Ուկրաինայից ևս որոշակի տեղաշարժ եղել է հանրապետություն։ Այսինքն՝ սալդոն արտահայտում է մեր հայրենակիցների ցուցանիշը, ոչ թե էմիգրանտների, որոնք, այո՛, եկան ու գնացին։

– Ըստ այս մարդահամարի տվյալների՝ Հայաստանի մշտական բնակչության 36%-ը կազմել է գյուղական բնակչությունը, իսկ 64%-ը՝ քաղաքայինը, որի գերակշիռ մասը՝ 58%-ը բաժին է ընկնում Երևանին: Այս ցուցանիշը լա՞վ է, թե՞ վատ պետության համար, պարո՛ն Մարկոսյան:

– Եթե խոսում ենք հանրապետության ընդհանուր բնակեցման մասին՝ վատ է, որովհետև տեղի է ունեցել բնակչության կենտրոնացում Երևանում ու նրան մերձ հատվածում, դա չի խոսում երկրի բնականոն, հավասարաչափ զարգացման մասին: Որ կուտակում է եղել կենտրոնական հատվածում՝ ի հաշիվ մնացած մարզերի, բնականաբար, դրական երևույթ չէ, քանի որ մենք թուլացրել ենք մեր պաշտպանական դիրքերը, երբ խոսում ենք սահմանամերձ բնակավայրերի մասին: 

Եթե դիտարկենք 36% ցուցանիշը գյուղական բնակավայրերում՝ շատ է, երբ նայում ենք ինդուստրիալ հասարակություններին, երբ ուրբանիզացիոն լուրջ գործընթաց է ամբողջ աշխարհում, ապա, օրինակ՝ հարևան Թուրքիայում գյուղական բնակչության ցուցանիշը 7% է, նույնը նաև զարգացած այլ երկրներում է, այսինքն՝ 36%-ը նույնիսկ շատ է: 

Այստեղ նաև մեկ նյուանս կա, որ մենք պետք է հաշվի առնենք. ունենք սահմանամերձ գյուղական բնակավայրեր, որտեղ պետք է հնարավորինս ամեն բան անել, որ ապահովվի բավական բարձր կենսամակարդակ, որ մարդիկ իրենց կամքով ապրեն իրենց բնակավայրերում, դա մեր անվտանգության հարցն է: 

Մնացածի պարագայում, եթե գյուղատնտեսության զարգացման տեմպերն ավելի մեծ լինեն, ու գյուղատնտեսությունն անցում կատարի ավելի մեքենայացված գյուղատնտեսության, ապա այսքան գյուղական բնակչություն գյուղում չի կարող լինել: Այս պարագայում պետք է այնպես անել, որ մեր այլ քաղաքները ևս զարգանան, որ բնակչությունը չձգտի միայն գնալ Երևան: Սա կարևորագույն խնդիրներից մեկն է, որպեսզի մենք կարողանանք հավասարաչափ բաշխել բնակչությունը: 

– Այս ցուցանիշները դեպի դրականը փոխելու համար պետությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի:

– Առաջնային՝ մարզերի համաչափ զարգացում պետք է ապահովվի, այսինքն՝ պետք է բոլոր հիմքերը ստեղծվեն, որպեսզի նաև մարզերում ապրելը հարմարավետ լինի, ինչպես Երևանում: Պետք է պայմաններ ստեղծել նաև բարձր վարձատրվող աշխատատեղերի առումով: 

Սա լուրջ աշխատանք է, որին պետք է լծվի ողջ պետական համակարգը, սա ինչ-որ մեկ գերատեսչության խնդիրը չէ, ամբողջ պետական համակարգի խնդիրն է, որպեսզի մշակվեն մեկը մյուսին փոխլրացնող այնպիսի ծրագրեր, որպեսզի մարդը չձգտի բնակվել միայն Երևանում: 

Մենք պետք է նաև հատուկ ուշադրություն դարձնենք սահմանամերձ բնակավայրերին, իրավունք չունենք թողնել, որ այնտեղի բնակչության թվաքանակը պակասի, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է: 

– Պարո՛ն Մարկոսյան, եթե 2022-ի մարդահամարի ցուցանիշների այս տեմպերը պահպանվեն, ապա պետությանն ի՞նչ հեռանկար է սպասելու:

– Այս պարագայում մենք պետք է մտածենք ներգաղթի մասին, շատ լուրջ միգրացիոն ռազմավարություն մշակելու ժամանակն է, երբևիցե դեռ չենք ունեցել միգրացիոն ռազմավարություն՝ ներգաղթի ռազմավարություն: Ներգաղթ ասելով՝ նկատի չունեմ միայն մեր հայրենակիցների ներգաղթը, այո՛, պետք է մտածել նաև այլազգիների, բնականաբար՝ ոչ իսլամ տարրի պատկանող, ներգաղթի մասին: 

Այս տեսանկյունից պետությունը շատ լուրջ աշխատանք պետք է տանի, դա պետք է լինի մեր պետության գոյատևման լուրջ նախադրյալներից մեկը: Շատ լուրջ պետք է աշխատել այդ ուղղությամբ, որովհետև, այո՛, մեզ պետք է բնակչության թվաքանակ, մեզ նաև աշխատուժ է պետք լինելու, եթե տնտեսական աճի այս տեմպերը շարունակվեն, քանի որ մենք ծերացած ազգ ենք, այսինքն՝ սա նաև տնտեսական անվտանգության խնդիր է: Ամբողջ պետական համակարգը՝ առանց բացառության, պետք է լծվի այս գործին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Շատ լուրջ միգրացիոն ռազմավարություն մշակելու ժամանակն է. ժողովրդագիր appeared first on MediaLab Newsroom-Laboratory.


Загрузка...

Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net