ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը, և ՀՀ ժողովուրդն այդ հեղափոխությունն արդեն արել է․ վարչապետ
ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, թե տեղեկություններ են տարածվում, որ ՀՀ ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում:
«Ես, ինչքանով տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով: ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը: Այդտեղ էլ որևէ արտառոց բան չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե արդյոք մտավախություն ունի, որ ՌԴ-ն Հայաստանում կարող է հեղափոխություն անել՝ վարչապետը պատասխանեց․
«Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը, և ՀՀ ժողովուրդն այդ հեղափոխությունն արդեն արել է»: