ՆԱՏՕ-ի ամփոփիչ հռչակագրում Ռուսաստանը նշվել է որպես «ամենալուրջ սպառնալիք»
Միաժամանակ ՆԱՏՕ-ն հայտնում է, որ չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության և ցանկանում է պահպանել այդ երկրի հետ կապի խողովակները:
ՆԱՏՕ-ն Մոսկվային կոչ է անում վերանայել Եվրոպայում սովորական սպառազենի մասին պայմանագրից դուրս գալու որոշումը, դատապարտում է Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայումը և Մոսկվային կոչ է անում դուրս հանել զորամիավորումը Մերձդնեստրից:
ՆԱՏՕ-ն բոլոր պետություններին կոչ է անում դադարեցնել որևէ տեսակի օգնություն Ուկրաինայում Ռուսաստանի վարած «հատուկ ռազմական օպերացիային» և աջակցություն է հայտնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «Խաղաղության ծրագրին»:
ՆԱՏՕ-ն հաջորդ տարեկան գագաթնաժողովը 2024 թվականին կգումարի ԱՄՆ-ում, իսկ 2025 թվականին՝ Նիդերլանդներում:
ՆԱՏՕ-ն ցանկանում է Ժնևում բացել գրասենյակ՝ ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունն ամրապնդելու համար: