ՆԱՏՕ-ի երկրները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Չինաստանին, Ռուսաստանին հակազդելու, Ուկրաինայի անդամակցության հարցերին
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որ անդրադարձ կա մասնավորապես նաև Չինաստանին, Ռուսաստանին, Ուկրաինային։
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են համատեղ հակազդել Չինաստանի աճող ազդեցությանն ու ռազմական հզորությանը։
Դաշինքի երկրները Վիլնյուսի գագաթնաժողովի կոմյունիկեում Ռուսաստանն անվանել են Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության ամենալուրջ և անմիջական սպառնալիքը։
«Ռուսաստանի Դաշնությունը ամենալուրջ և անմիջական սպառնալիքն է դաշնակիցների անվտանգությանը, ինչպես նաև Եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասվում է փաստաթղթում։
Ինչպես նշվում է, ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են իրենց բաց դռների քաղաքականությունը։
ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ուկրաինայի ապագան դաշինքում է, ասվում է Վիլնյուսի գագաթնաժողովի կոմյունիկեում։
«Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում: Մենք վերահաստատում ենք 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում մեր ստանձնած պարտավորությունը՝ Ուկրաինան դարձնել ՆԱՏՕ-ի անդամ, և այսօր մենք գիտակցում ենք, որ Ուկրաինայի ուղին դեպի ամբողջական եվրաատլանտյան ինտեգրում դուրս է եկել Անդամակցության գործողությունների ծրագրի անհրաժեշտությունից»,- նշված է փաստաթղթում: