Հազարավոր իսրայելցի ցուցարարներ փակել են դեպի Երուսաղեմ, Հայֆա և Թել Ավիվ տանող մայրուղիները․ ձերբակալվել է 42 մարդ (լուսանկարներ)
Հազարավոր իսրայելցի ցուցարարներ երեքշաբթի օրը դուրս են եկել փողոցներ ու դեպի փակել դեպի Երուսաղեմ, Հայֆա և Թել Ավիվ տանող մայրուղիները՝ իերնց բողոքն արտահայտելով ընդդեմ կառավարության ծրագրած դատական փոփոխությունների, որը պառակտել է երկիրը: Այս մասին գրել է AP-ն։
Ցույցերը սկսել են առավոտյան այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուի խորհրդարանական կոալիցիան նախնական հավանություն է տվել Գերագույն դատարանի վերահսկողության լիազորությունները սահմանափակող օրինագծին՝ առաջ մղելով դատական համակարգում առաջարկվող վիճելի փոփոխությունները՝ չնայած համատարած ընդդիմությանը:
Օրենսդրությունը Նեթանյահուի ծայրահեղ ազգայնական և ծայրահեղ ուղղափառ դաշնակիցների կողմից առաջարկված մի քանի օրինագծերից մեկն է: Ծրագիրն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էր առաջացրել հակառակորդների կողմից, որոնք ասում են, որ այն երկիրը մղում է ավտորիտար կառավարման:
Երեքշաբթի օրը ռազմական կիբեր ստորաբաժանման 300 պահեստազորայիններ ստորագրել են նամակ, որի համաձայն՝ կամավոր չեն ծառայելու՝ բացատրելով, որ կառավարությունը ցույց է տվել, որ «վճռական է ոչնչացնելու Իսրայել պետությունը»:
«Չարության համար օգտագործելու ներուժ ունեցող զգայուն կիբեր կարողությունները չպետք է տրվեն հանցագործ կառավարությանը, որը խարխլում է ժողովրդավարության հիմքերը», - ասվում է նամակում:
Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին հեռացնելու համար, որոնք փակել են Երուսաղեմ տանող հիմնական ճանապարհը:
Նրանք ձերբակալել են ևս մի քանիսին, որոնք խոչընդոտել էին կենտրոնական Մոդիին քաղաքի հարևանությամ մայրուղու գործունեությանը: Ցուցարարները փակել են Հայֆայի գլխավոր մայրուղին «Միասին մենք հաղթող ենք լինելու» գրությամբ մեծ պաստառով:
Ոստիկանությունը հայտնել է, որ բողոքի ցույցերի ընթացքում հասարակական անկարգությունների համար ձերբակալվել է 42 մարդ: