Հունաստանը դատապարտված չէ Թուրքիայի հետ հավերժական լարվածության. Հունաստանի վարչապետ
Հունաստանը դատապարտված չէ Թուրքիայի հետ հավերժական լարվածության:
Այսօր հայտարարել է այդ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը․
«Չնայած էական տարաձայնություններին, մենք կարող ենք Թուրքիայի հետ ընդհանուր հայտարարի գալ Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում սահմանների հստակեցման շուրջ»։
Միցոտակիսը հայտնել է, որ Վիլնյուսում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը քննարկելու նպատակով։
«Կարծում եմ, որ մենք երկուսս էլ, ժողովրդի կողմից ուժեղ մանդատ ստանալուց հետո, կարող ենք առաջին քայլն անել Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների նոր մեկնարկի ուղղությամբ», - ընդգծել է հունական կառավարության ղեկավարը։