ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է Յուվեի հարձակվող Վլահովիչի ծառայություններով
«Պարի Սեն Ժերմենը» լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով։ Այս մասին գրել է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան համանուն կայքում՝ Alfredo Pedullà։
Ֆրանսիայի չեմպիոնն արդեն իսկ 23-ամյա ֆուտբոլիստի հետ հաստատել է առաջին լուրջ շփումները։
Իտալացի տրանսֆերային փորձագետը հավելել է, որ ՊՍԺ-ի նոր մարզիչ Լուիս Էնրիկեին շատ է դուր գալիս այս պրոֆիլը, և որ 75 միլիոն եվրո գումարած բոնուսները կարող են բավարար լինել «Յուվենտուսին» համոզելու վաճառել Վլահովիչի տրանսֆերը:
«Սերբի ժամանումը կապված չէ ֆրանսիացի աստղ Կիլիան Մբապեի հեռանալու հետ»,- նշել է նա: