Զելենսկին ժամանել է Վիլնյուս
Ուկրաինական պատվիրակությունը տեղափոխող շարասյունը նկարահանել էր Reuters գործակալությունը։ Վիլնյուս ժամանելուց առաջ Զելենսկին քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարներին՝ Ուկրաինայի անդամակցության հարցում երկչոտ մոտեցում ցուցաբերելու համար։
«Տպավորություն է ստեղծվում, որ ՆԱՏՕ-ն ոչ պատրաստ է Ուկրաինային հրավիրել իր կազմ, ոչ էլ լիիրավ անդամի կարգավիճակ շնորհել», - Twitter-ում գրել է Զելենսկին։