Pininfarina-ն ներկայացրել է 3.8 մլն դոլար արժողությամբ էլեկտրական սուպերքար (լուսանկարներ)
Իտալական Pininfarina ապրանքանիշը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ էլեկտրական սուպերքարը՝ 3.8 մլն դոլար արժողությամբ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ մեքենան արտադրվելու է հինգ օրինակով:
Battista Edizione Nino Farina մեքենան ստեղծելիս Pininfarina-ի մասնագետները ոգեշնչվել են Ֆորմուլա 1-ի պատմության մեջ առաջին հաղթող Նինո Ֆարինայից, որը, ի դեպ, Pininfarina-ի հիմնադիր Բատիստա Ֆարինայի զարմիկն է:
1900 ձիաուժ հզորությամբ լիաքարշակ սուպերքարը, որը շարժվում է չորս էլեկտրական շարժիչներով՝ մեկական յուրաքանչյուր անիվի համար, և 120 կՎտժ մարտկոցով, 0-ից մինչև 100կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 1,86 վայրկյանում: Այն կարող է առավելագույնը 350 կմ/ժ արագություն զարգացնել: