Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռեզա Նաջաֆին մեկնել է Բաքու
Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Նաջաֆին և նրա ղեկավարած պատվիրակությունը մասնակցելու են հուլիսի 5-ից 6-ը կայանալիք Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական նիստին:
Ենթադրվում է, որ Չմիավորման շարժման հավաքին մասնակցելուց բացի, Նաջաֆին Բաքվում Ադրբեջանի արտաքին գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի նաև երկու հարևան երկրների լարված հարաբերությունները բարելավելու հնարավորությունները: