2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Marca-ի
Իսպանական Marca պարբերականը ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը:
Լավագույնը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու էրլինգ Հոլանդը: Երկրորդ տեղում աշխարհի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է: Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիսուս Ժունիորը:
Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Marca-ի
- 1. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
- 2. Լիոնել Մեսի (ՊՍԺ, «Ինտեր Մայամի»)
- 3. Վինիսիուս («Ռեալ»)
- 4. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
- 5. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
- 6. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»)
- 7. Անտուան Գրիզման («Աթլետիկո»)
- 8. Վիկտոր Օսիմհեն («Նապոլի»)
- 9. Իլկայ Գյունդողան («Մանչեսթեր Սիթի», «Բարսելոնա»)
- 10. Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»):
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում լավագույնն էր ճանաչվել Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Կարիմ Բենզեման, որը կարիերան շարունակում է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադում»:
The post 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Marca-ի appeared first on ԳԱԼԱ.