Կրասնոդարի երկրամասում ռազմական օդանավակայանի մոտ խոցված հրթիռի պայթյունից հսկայական փոս է գոյացել
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկ քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Mash Telegram ալիքը։
Ենթադրաբար, փորձ է արվել հարձակվել ռազմական օդանավակայանի տարածքում գտնվող վառելիքի և քսանյութերի պահեստի վրա, սակայն հրթիռը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։
Պայթյունը տեղի է ունեցել տեղի օդանավակայանից 200 մետր հեռավորության վրա, այնտեղ 10 մետր տրամագծով և մոտ չորս մետր խորությամբ փոս է գոյացել։
Միջադեպի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։
The post Կրասնոդարի երկրամասում ռազմական օդանավակայանի մոտ խոցված հրթիռի պայթյունից հսկայական փոս է գոյացել appeared first on ԳԱԼԱ.