Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Լևիկ Միքայելյանը և Հայկ Պապիկյանը` արծաթե մեդալակիր
Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը (61կգ) արծաթե մեդալ է նվաճել։ Հայ ըմբիշը գոտեմարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալահվերդիևի հետ ու պարտվեց 0:2 հաշվով:
Լևիկ Միքայելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Գերմանիան ներկայացնող Դարիո Դիտրիխին: 1/4 եզրափակիչում նա ժամանակից շուտ հաղթանակի էր հասել սլովակ Ռոբերտ Մարտին Մեժառոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել Բենջամին Զալան Բոեյտեին:
74 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը 0:4 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ստաս Դավիթ Վոլֆին:
Մ23 Եվրոպայի արծաթե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր լեհ Ֆաբիան Նիեժետսկիին, 1/4 եզրափակիչում 3:2 հաշվով առավելության էր հասել Ռաուլ Կասոյի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 6:2 հաշվով պարտության էր մաստնել Ասվտրիայի ներկայացուցիչ Մուհամադ Ինշամիևին: