Գյումրիի Շիրակացու փողոցում ավտոմեքենա է այրվել
Այսօր` հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 68 հասցեի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Գյումրի քաղաքի 48/1 հրշեջ փրկարարական ջոկատի ժամանումը, Համլետ Հարությունյանին պատակող Opel Vectra մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ովքեր կրակի դեմ պայքարել են իրենց ծառայողական ավտոմեքենաներում եղած կրակմարիչով, այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը:
Ամբողջությամբ այրվել է շարժիչի հատվածը: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
The post Գյումրիի Շիրակացու փողոցում ավտոմեքենա է այրվել appeared first on ԳԱԼԱ.