Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Պոպուլիստական մեթոդները հասարակությանը տանում են դեպի հաջորդ պարտություն, առավել մեծ թվով զոհերի ու կորուստների. Հրաչյա Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, ի՞նչ կարելի է սպասել վաշինգտոնյան բանակցություններից հետո, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Հայաստանը մեկ քայլ ևս մոտեցավ պատերազմին, համակարծի՞ք եք։

– Ճիշտ ձևակերպում չէ, որովհետև պատերազմը չի էլ ավարտվել, մենք ունեցել ենք լայնածավալ ռազմական գործողություններ 2020 թվականին, որից հետո պատերազմը շարունակվում է հիբրիդային մեթոդներով, այդ իսկ պատճառով խոսել նոր պատերազմի մասին ճիշտ մոտեցում չէ։ 

Ադրբեջանը շարունակում է Ռուսաստանի ու Թուրքիայի հետ գործել ռազմական շանտաժի մեթոդներով, իսկ հայկական կողմը պարտվում է, որովհետև մենք կորցնում ենք զինվորներ, հողեր, ինչը նշանակում է, որ քո թշնամին հասնում է իր նպատակին, դրա համար պետք է խոսել պատերազմի, այլ ոչ թե խաղաղության մասին։ 

 – Իսկ բանակցություններն ինքնին ինչպե՞ս եք գնահատում, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինչքան էլ կոչ արվի, որքան էլ ադրբեջանական կողմը տորպեդահարի բանակցայինգործընթացն ու խաղաղության օրակարգը, իրենք, միևնույն է՝ գնալու են խաղաղություն հաստատելու ճանապարհով։

– Իշխանության նման հայտարարությունները կտրված են իրականությունից, ոչ մի խաղաղության դարաշրջան չկա ու չի էլ լինի մոտակա ժամանակներում, որովհետև միջազգային անվտանգության, տարածաշրջանային միջավայրերը դրա հիմքերը չեն ստեղծում։ Բոլոր երկրները տարածաշրջանում և աշխարհում պատրաստվում են ու վարում են պատերազմ, ուստի այդ պայմաններում խոսել խաղաղության մասին՝ իրականությունից կտրված են, դրա համար էլ չեմ ուզում մեկնաբանություններ անել։ 

Այո՛, Վաշինգտոնում բանակցություններ են ընթանում, բայց դրանք ոչինչ չեն տալու, որովհետև Ադրբեջանն ու Հայաստանն այնքան կոշտ դիրքերից են հանդես գալիս, որ խաղաղության հասնելն անհնար է։ Ինչ էլ ունենում ենք, դա ժամանակի շահում է, ինչ արել է Ադրբեջանը 94 թվականի ջախջախիչ պարտությունից հետո։ Հետևաբար բանակցություններն ընդամենը ժամանակ շահելու միջոց են, այլ հարց է, թե ինչի՛ վրա ես օգտագործում դու այդ ժամանակը: Եթե այն օգտագործում ես, որ քո ժողովրդին համոզես, թե խաղաղության ես պատրաստում, պետք է հանգստանա, ամեն ինչ նորմալ է, դու քո ժողովրդին ու երկիրը տանում ես դեպի հերթական ջախջախիչ, գուցե՝ վերջին պարտություն։ Բայց եթե դու այդ ժամանակն օգտագործում ես քո ժողովրդին ուշքի բերելու, պատերազմին պատրաստվելու համար, դա ուրիշ մոտեցում է։ 

Խաղաղության նարատիվը խիստ վտանգավոր է ու անընդունելի մեզ համար․ պոպուլիստական մեթոդները ժողովրդին տանում են դեպի հաջորդ պարտություն, որի ժամանակ արդեն մենք կունենանք առավել մեծ թվով զոհեր ու կորուստներ, որովհետև մեր թշնամիները պարզ են ասում իրենց նպատակի մասին: Եթե դու չես ուզում լսել այն, ինչ ասում է թշնամիդ, այլ ֆանտազիաներով խաբում ես քո ժողովրդին, կանգնելու ես պատասխանատվության առաջ։ 

 – Պարո՛ն Արզումանյան, միջազգային դերակատարների դիրքորոշումը, աշխարհաքաղաքական իրադարձություններն այսօր ավելի շատ Ադրբեջանի՞ օգտին են։

– Չէ՛, եթե 2020 թվականին դու քո դիվանագիտության ու ֆատալիստ պետական մոտեցմամբ ստացել ես լայնածավալ ռազմական գործողություններ՝ տոտալ միջազգային մեկուսացման մեջ ու կռվում էիր բառի բուն իմաստով միայնակ, որովհետև դաշնակիցդ էլ էր կռվում Ադրբեջանի կողմից, ու այդ ժամանակ միակ հույսդ ու պաշտպանը բանակդ էր, ապա հիմա վիճակը բավականին փոխվել է։ 

Հիմա հնարավորություններ ունես, այսօր արևմտյան ուժային կենտրոնները, Իրանը և Հնդկաստանը պարզ ասում են, որ ինչ-որ հարցերում իրենց ազգային շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, ու դու հնարավորություն ունես օգտագործել դրանք և ուժեղացնել քո դիրքերը։ 

Այսօր անհամեմատ ավելի լավ վիճակում ես, քան 2020-ին, բայց ես մինչ օրս չեմ տեսնում, որ Հայաստանի իշխանությունները դա օգտագործեն, իսկ Արցախի իշխանությունները հակահայկական մեթոդներով են աշխատում, իրենք ավելի շուտ ռուսական իշխանություն են, քան հայկական։ 

– Իսկ Արցախի իշխանություններն ի՞նչ պետք է անեն, որ, ձեր բնորոշմամբ՝ դա հակահայկական չլինի։

– Չեմ կարծում, թե դա հնարավոր է, Ստեփանակերտի իշխանության մոտ մուտացիա է տեղի ունեցել, հիմա նրանք աշխատում են իրենց օկուպացրած երկրի ուժերի հետ։ Արցախում հիմա ոչ թե ռուս խաղաղապահ ուժեր են, այլ Ռուսաստանի ու Թուրքիայի ռազմական ներկայացուցիչներն են։ Դրա համար մենք այսօր պետք է տարանջատենք Ստեփանակերտի իշխանություններին ու Արցախի հայությանը, դրանք տարբեր հասկացություններ են։ Մենք պարտավոր ենք փրկել Արցախի հայությանը ցեղասպանությունից, որն իրականացնում են Ռուսաստանն ու Թուրքիան։ Հայաստանի իշխանության ու ժողովրդի առաջնային խնդիրն է կասեցնել արցախահայության ցեղասպանությունը, մնացածը երկրորդական է։ 

Այս հարցի լուծման համար դու ունես երկու կայուն հենարան՝ բանակը, որ ռազմական ճանապարհով հարկ եղած դեպքում կարողանաս անել անհրաժեշտը, իսկ երկրորդը հայ ժողովրդի ներուժն է։ Այսօրվա իշխանությունները կտրված են հասարակությունից, հասարակությունը չի վստահում իշխանությանը և իշխանությունը վախենում է հասարակությունից։ Պետք է հաղթահարենք այս վիճակը, որ կարողանանք լուծումներ գտնել, կարողանանք փրկել արցախահայությանը, Սյունիքը։ Կանգնած ենք էկզիստենցիալ վտանգի առաջ, բայց երևանյան իշխանությունները ոչ ադեկվատ են, իսկ Ստեփանակերտում՝ հակահայկական, հասարակությունը պետք է աշխատի, պարտադրի իշխանությանը դուրս գալ այս անփառունակ ճանապարհից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Պոպուլիստական մեթոդները հասարակությանը տանում են դեպի հաջորդ պարտություն, առավել մեծ թվով զոհերի ու կորուստների. Հրաչյա Արզումանյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.




Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net