30 տարեկանում մահացել է աշխարհի ամենահայտնի բոդիբիլդերներից մեկը
30 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի գերմանացի բոդիբիլդեր Ջո Լինդները՝ Joesthetics-ը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Հաղորդվում է, որ Լինդներն ուներ մոտ 9 միլիոն հետևորդ: Նախկինում նա ծանր էր տարել COVID-19-ը։ Բոդիբիլդերի մահվան պատճառը կարող է լինել գլխուղեղի անևրիզման։
Ավելի վաղ մեկ այլ բոդիբիլդեր, լեհ Պոլ Պոլոչեկը մահացել էր Գերմանիայի առաջնությանը մասնակցելուց հետո։ Նա 37 տարեկան էր։ Մարզիկի մահվան պատճառը դեռ պարզված չէ։
The post 30 տարեկանում մահացել է աշխարհի ամենահայտնի բոդիբիլդերներից մեկը appeared first on ԳԱԼԱ.