Մակրոնը երեկոյան հատուկ խորհրդակցություն կանցկացնի՝ կապված երկրում տեղի ունեցող անկարգությունների հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան հատուկ խորհրդակցություն կանցկացնի՝ կապված երկրում տեղի ունեցող անկարգությունների հետ։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
«Պետության ղեկավարը Ելիսեյան պալատում իրավիճակը գնահատելու է ժամը 19:30-ին՝ վարչապետի [Էլիզաբեթ Բորնի], ներքին գործերի նախարարի [Ժերալդ Դարմանենի] և արդարադատության նախարարի [Էրիկ Դյուպոն-Մորետտիի] հետ հանդիպման ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հունիսի 27-ին Ֆրանսիայում անկարգությունների ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ 17-ամյա տղան Փարիզի արվարձանում սպանվել է ոստիկանների կողմից՝ վերջիններիս պահանջին չենթարկվելու համար: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Ավելի ուշ բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, երբ ցուցարարները այրեցին մեքենաներ, ջարդեցին ցուցափեղկերը և հարձակվեցին ոստիկանների վրա։ Արդյունքում բերման է ենթարկվել ավելի քան 1000 մարդ։
The post Մակրոնը երեկոյան հատուկ խորհրդակցություն կանցկացնի՝ կապված երկրում տեղի ունեցող անկարգությունների հետ appeared first on ԳԱԼԱ.