Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին լրացուցիչ ուժեր կտեղակայի
Բելառուսի հետ Լեհաստանի սահմանը կամրապնդվի 500 ոստիկաններով, Twitter-ում հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։
Վերջին շրջանում Լեհաստանի իշխանությունները լուրջ անհանգստություն են հայտնում Բելառուսում «Վագներ» խմբավորման զինյալների առկայության կապակցությամբ։ Լեհ սահմանապահները պնդում են նաեւ, որ Բելառուսից սահմանն ապօրինի հատելու փորձերի թիվն աճել է։
«Բելառուսի հետ սահմանին ստեղծված լարված իրավիճակի հետ կապված՝ ես որոշել եմ ուժեղացնել մեր ուժերը հակաահաբեկչական ստորաբաժանումների 500 ոստիկաններից բաղկացած խմբով»,- գրել է Կամինսկին։
Նրա խոսքով՝ այժմ սահմանը հսկում են սահմանապահ ծառայության 5000 աշխատակից եւ լեհական բանակի 2000 զինվորական։
The post Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին լրացուցիչ ուժեր կտեղակայի appeared first on ԳԱԼԱ.