Global Chess League. Լևոն Արոնյանի թիմը եզրափակիչում է
Ավարտվել է Global Chess League շախմատային մրցաշարի 9-րդ խաղային օրը և հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցները:
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանի թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել և նվաճել եզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի թիմի հետ:
Մրցաշարի որոշիչ խաղը կկայանա հուլիսի 2-ին:
Հիշեցնենք, որ Global Chess League մրցաշարում սպիտակ ֆիգուրներով հաղթելու դեպքում շախմատիստը վաստակում է երեք միավոր, իսկ սև ֆիգուրներով հաղթելու դեպքում՝ 4: Ոչ-ոքիի դեպքում կողմերը վաստակում են մեկական միավոր:
The post Global Chess League. Լևոն Արոնյանի թիմը եզրափակիչում է appeared first on ԳԱԼԱ.