79-ամյա Միք Ջագերն ամուսնացել է իր սիրելիի՝ բալետի 36-ամյա պարուհի Մելանիի հետ
Հանրահայտ The Rolling Stones ռոք խմբի մենակատար Միք Ջագերն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ Մելանի Համրիքին։ Ինչպես հայտնում է The Mirror պորտալը, 79-ամյա երաժշտի և 36-ամյա բալերինայի պսակադրությունը տեղի է ունեցել վերջերս Նյու Յորք կատարած ուղևորության ժամանակ։
Բալետի պարուհին ցույց է տվել նշանադրության մատանին և հայտարարել իր ամուսնության մասին։
Միք Ջագերը և Մելանի Համրիքը սկսել են հանդիպել 2014 թվականին: Զույգին նկատել են Ցյուրիխում՝ հյուրանոցի պատշգամբում։
Այժմ Ջագերն ու Համրիքը մեծացնում են իրենց 6-ամյա որդուն՝ Դևերոյին: Տղան ծնվել է 2016 թվականի դեկտեմբերին և դարձել երաժշտի 8-րդ երեխան։
Տարիներ առաջ Ջագերի նախկին սիրեցյալը՝ Լորեն Սքոթը, ինքնասպան էր եղել։
The post 79-ամյա Միք Ջագերն ամուսնացել է իր սիրելիի՝ բալետի 36-ամյա պարուհի Մելանիի հետ appeared first on ԳԱԼԱ.