Երիտասարդական ԵԱ․ Հայտնի են կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները
Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում Իսպանիան հաղթեց Շվեյցարիային:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Նախ 68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «կարմիր ֆուրիայի» կիսապաշտպան Սերխիո Գոմեսը, իսկ արդեն ավելացված ժամանակում շվեյցարացիների հարձակվող Ամդունին կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Իսպանացիներին հաղթանակը բերեց 103-րդ րոպեին պաշտպան Խուան Միրանդան։
Կիսաեզրափակիչում Իսպանիան կխաղա Ուկրաինա – Ֆրանսիա խաղի հաղթողի հետ։
Մյուս խաղում Իսրայելի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Վրաստանի ընտրանուն․ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Կիսաեզրափակիչում Իսրայելը կխաղա Անգլիա – Պորտուգալիա խաղի հաղթողի հետ։
The post Երիտասարդական ԵԱ․ Հայտնի են կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները appeared first on ԳԱԼԱ.