«Ռոման» նոր պայմանագիր է կնքել Էլ-Շարավիի հետ
Հռոմի «Ռոման» երկարաձգել է պայմանագիրն իտալացի կիսապաշտպան Ստեֆան Էլ-Շարավիի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Նախորդ պայմանագիրը լրանում էր 2023 թվականի հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ Էլ-Շարավին հռոմեական ակումբում խաղում է 6 տարի (2015-2019թթ. և 2021-2023թթ.): 2022/2023 մրցաշրջանում նա «Ռոմայի» կազմում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
The post «Ռոման» նոր պայմանագիր է կնքել Էլ-Շարավիի հետ appeared first on ԳԱԼԱ.