ԱՄԷ-ն հայտարարել է ԱՄՆ-ի գլխավորած Միացյալ ծովային ուժերից երկրի դուրսբերման մասին
Արաբական Միացյալ Էմիրությունները լքել են Կարմիր ծովում ու Պարսից ծոցում գործող ԱՄՆ-ի գլխավորած Միացյալ ծովային ուժերը։ Այս մասին տեղեկություն է հայտնվել ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում, գրել է rg.ru-ն։
Փաստաթուղթը վերահաստատում է «ԱՄԷ-ի հավատարմությունը խաղաղ երկխոսությանն ու դիվանագիտությանը` որպես տարածաշրջանի անվտանգության ու կայունության ընդհանուր նպատակներին հասնելու միակ ճիշտ տարբերակ»:
Նշվում է նաև, որ ԱՄԷ-ի բոլոր գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցության առավել արդյունավետության համար երկու ամիս առաջ որոշվել է հրաժարվել Միացյալ ծովային ուժերին մասնակից լինելուց։