Իսրայելի նախագահը հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանի համար «սպառնալիք» է, իսկ Ադրբեջանի՝ «տարածաշրջանային կայունության խարիսխ»
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, որը երկօրյա այցով Ադրբեջանում է, հայտարարել է, որ Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես արժեքավոր ռազմավարական գործընկեր և «տարածաշրջանային կայունության խարիսխ» (չակերտները՝ Tert.am)։ Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:
Մինչդեռ հարևան Իրանի մասով Իսրայելի նախագահն ասել է, որ այն «սպառնալիք» (չակերտները՝ Tert.am) է տարածաշրջանի համար, գրում է «Մեհր» գործակալությունը :
Դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հերցոգն ասել է.«Մենք ընդհանուր տեսակետ ունենք, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի աշխարհում և տարածաշրջանում։ Դուք ինձ պատմեցիք Եվրոպայի էներգետիկ հատվածի, ընդհանրապես՝ տարածաշրջանի, Ասիայի, Մերձավոր Արևելքի վրա Ադրբեջանի ազդեցության մասին։ Մենք ուսումնասիրեցինք անվտանգության գլոբալ, տարածաշրջանային կառույցը, որի համար Իրանը վտանգ ու սպառնալիք է ներկայացնում, մանրամասն քննարկեցինք այդ հարցը»: