Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Միացյալ Նահանգների մասնագետների հետ քննարկումներ են ընթանում Հայաստանում մոդուլային ռեակտորների կառուցման շուրջ

«Մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, մենք ամերիկյան տեխնոլոգիայով կառուցվող փոքր մոդուլային միջուկային ռեակտորների իրագործելիության գնահատում ենք անում, ինչը կարող է նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից էներգետիկ անկախությանը»։


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնյա Մարիա Լոնգիի՝ Կոնգրեսում անցյալ շաբաթ արած այս հայտարարությունից հետո Հայաստանում թեմայի մասին սկսեցին խոսել հանրային՝ այո, կան բանակցություններ ամերիկյան կողմի հետ։


«Շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցով։ Այդ բանակցությունները վարվում ա Ռուսաստանի Դաշնության հետ, այդպիսի բանակցություններ վարվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այդպիսի բանակցություններ վարվում են նաև երրորդ երկրների հետ», - անցած շաբաթ խորհրդարանում նշել է Նիկոլ Փաշինյանը։


Երևանից առաջիկայում պատվիրակություն է մեկնելու ԱՄՆ՝ տեղում ծանոթանալու փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիային։ Բայց մինչ այդ, վարչապետի խոսքից դատելով, Հայաստանում թեև բանակցում են տարբեր երկրների հետ, բայց արդեն գիտեն ամերիկյան առաջարկի առավելությունների մասին. - «Մյուս առաջարկները մեզ համար մի քիչ խնդրահարույց են, որովհետև միանգամից հազար մեգավատտանոց ատոմակայան են առաջարկում։ Մեր մասնագետներն ասում են, որ հազար մեգավատտը մեր էներգետիկ էսօրվա համակարգում տեղավորելու հետ կապված դեռ հարցեր կան։ Իհարկե մոդուլայինի հետ էլ կապված հարցեր կան, և մենք պետք ա դիտարկենք, թե որն է մեզ տնտեսապես ավելի շահավետ»։


Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանի վերջնաժամկետը, ամենայն հավանականությամբ, 2036 թվականն է։ Թե ինչպես և ում օգնությամբ է նոր ատոմակայան կառուցվելու, դեռ պարզ չէ։ Անցյած տարվա ամռանը Հայաստան էր այցելել «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի տնօրենը, որը վարչապետի հետ քննարկել էր նաև Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունները, այլ մանրամասներ չէին հաղորդվել։


Մինչ այդ, ամերիկացի պաշտոնյայի հայտարարության հանդեպ անտարբեր չանցավ ռուսական մամուլը։ Մասնավորապես,Կրեմլին մոտ կանգնած «Վզգլյադ» թերթում հոդված հայտնվեց «Հանուն Ռուսաստանից հեռանալու ԱՄՆ-ն Հայաստանին ատոմային պատրանք է առաջարկում» վերնագրով։ Հոդվածի հեղինակը պնդում է, թե ամերիկացիների առաջարկը տեխնիկական պատճառներով կասկածելի է ու դժվար թե իրականություն դառնա։


Այնումամենայնիվ, «Վզգլյադ» նկատում է, որ Եվրոպայում և Ասիայում փոքր ատոմակայանների պահանջարկ կա, և քչերը կարող են ֆինանսապես իրենց թույլ տալ Թուրքիայի օրինակով կառուցել ռուսական «ՋՋԷՌ-1200» ռեակտոր։ Փոխարենը, ըստ թերթի, կա ռուսական այլ տաբերակ՝ RITM փոքր հզորության ռեակտոր, որը այժմ նախագծման ու կառուցման փուլում է և պատրաստ կլինի 2027-ից ոչ շուտ։


Ի՞նչ հզորության ռեակտորի կառուցման հնարավորություն է քննարկվում ռուսական կողմի հետ։ Կառավարությունից տեղեկացանք, որ փոքր հզորության ռեակտոր կառուցելու մասին քննարկում չկա. - «Ռուսական տարբերակում այժմ կան հազար և հազար երկու հարյուր մեգավատտ հզորությամբ ատոմակայաններ, որոնք մեզ ծանոթ են, մեր մասնագետները աշխատում են, և մեզ ծանոթ մեթոդ է, այսպես ասած։ Մյուս կողմից, հազար-հազար երկու հարյուրը հիմա երբ որ ուղղակի նայում ես, շատերը կարծում են, որ շատ-շատ է մեր համակարգի համար, որովհետև այս պահին մեր ամբողջ համակարգն է հազար երկու հարյուր մեգավատտ», - ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։


Ի՞նչ ատոմոկայան կկառուցվի Մեծամորի շահագործման ժամկետի ավարտից հետո։ Կառավարությունը որոշում կայացնելիս հաշվի է առնելու մասնագիտական տարբեր վերլուծություններ։


Միջուկային և ռադիացիոն անվտանգության մասնագետ Սուրեն Բզնունու խոսքով, այդպիսի ուսումնասիրություններ արդեն սկսվել են. - «Որ ոչ թե որոշումը կայացնենք, որ կառուցում ենք ռուսական, ամերիկյան կամ ֆրանսիական ռեակտոր։ Կառուցում ենք էնպիսի ռեակտոր, որը անվտանգ է և տնտեսապես շահավետ։ Ատոմակայան կառուցելու ամենակարևոր հանգամանքը դա տնտեսական հիմնավորում հաշվետվությունն է, որը անդրադարձ է կատարում ինչպես անվտանգության բաղադրիչին, այնպես էլ տնտեսական բաղադրիչին»։




Անվտանգության ի՞նչ աստիճան պետք է ունենա նոր ատոմակայանը և որքա՞ն հոսանք արտադրի։ Մասնագետների համար այս հարցերի պատասխաններն արդեն գրեթե ուրվագծված են. - «Մեծ հզորության՝ հազար մեգավատտ և ավել, ատոմակայանը ցանցի կայունության տեսանկյունից խնդրահարույց է։ Դրա համար մասնագիտական քննարկումները ցույց են տալիս, որ ըստ էության մեզ պետք է գրեթե նույն հզորությամբ ատոմակայան, ինչպիսին մենք հիմա ունենք»։


Երբ պարզ դարձավ, որ մեծ ռեակտորները գրավիչ չեն Հայաստանի համար ո'չ դրանց բարձր արժեքի, ո'չ հետագայում մեծ քանակի էլեկտրաէնեգիա ստանալու տեսանկյունից, Միացյալ Նահանգների հետ սկսվեցին մասնագիտական քննարկումներ փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու մասին։ Նման գործող ռեակտոր այս պահին Նահանգներում չկա, բայց ամերիկյան «Նյուսքեյլ» ընկերության նախագիծն արդեն սերտիֆիկացված է և շուտով կսկսվի կառուցվել Այդահո նահանգում։


«Էս ռեակտորները ոչ թե կառուցվում են միանգամից, օրինակ, հազար մեգավատտ, այլ կարելի ա կառուցել մոդուլներով, փոքր-փոքր մոդուլներով, և դա շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար, որը թույլ է տալիս կառուցել այնքան մոդուլ, որը տվյալ պահին պահանջարկ ունի։ Երկրորդ կարևոր բաղադրիչը. մեծ հզորությամբ ռեակտորը վեց միլիարդ դոլար ա, սովորաբար դա աճում-դառնում ա շինարարության ընթացքում յոթ միլիարդ դոլար։ Որոշ երկրներում նույնիսկ կրկնապատկվել է։ Բայց մոդուլային ռեակտորը հինգ հարյուր միլիոն դոլարի մասին ա խոսքը։ Այսինքն՝ սա Հայաստանի համար հասանելի գումար է», - ասաց Բզնունին։


Այսպիսի ռեակտորի հաջորդ առավելությունը, ըստ գիտնականի, անվտանգության նոր՝ աննախադեպ բարձր աստիճանն է. - «Էս տիպի ռեակտորները թույլ են տալիս լրիվ անկախ լինել արտաքին էներգիայի աղբյուրներից, բացառել մի շարք վթարներ, որոնք նախկինում կարող էին լինել ընդհանրապես։ Դրա շնորհիվ իրենք ունեն բացառիկ բարձր անվտանգության մակարդակ»։


Փոքր մոդուլային ռեակտորների առավելությունները նկատել են աշխարհի մի շարք երկրներում՝ Չինաստանում, Արգենտինայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու Միացյալ Նահանգներում, որտեղ նախագծերը տարբեր փուլերում են։ Իսկ Նահանգներում միանգամից մի քանի ընկերություն է զբաղվում փոքր ռեակտորների նախագծմամբ, դրանցից մասանվորապես «Նյուսքեյլը» դեռ 2020 թվականին հայտնել էր, որ արդեն ծախսել է ավելի քան կես միլիարդ դոլար ծրագրի վրա և ստորագրել համաձայնագրեր12 երկրների հետ, այդ թվում Լեհաստանի, Ռումինիայի ու Չեխիայի հետ։


Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net