Ռուսաստանը չի բանակցի, եթե չհաղթի. Ջոզեֆ Բորել
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոսեֆ Բորելը հայտարարել է, որ լավատես չէ այս ամառ ռուս-ուկրաինական հակամարտության զարգացման հարցում։
«Ես տեսնում եմ պատերազմում հաղթելու Ռուսաստանի հստակ մտադրությունը։ Ռուսաստանը չի բանակցի, եթե չհաղթի։ Ես լավատես չեմ այս ամառ հակամարտության զարգացման հարցում»,- ասել է Բորելը Բարսելոնայում անցկացված փորձագիտական ֆորումում:
Համաժողովի ընթացքում նա ևս մեկ անգամ նշել է, որ Եվրամիությունը ռազմական ծախսերի ավելացման կարիք ունի։
Մայիսի 27-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում թվարկել էր Մոսկվայի պահանջները Կիևից՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Նա, ի թիվս այլնի, նշել էր ռուսերենը պետական լեզու ճանաչելն ու դեպի ՆԱՏՕ ու ԵՄ ձգտումների դադարեցումը։