Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 19-ին Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան են գողացել: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
րԻրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Ապարանի ոստիկանները մայիսի 26-ին գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդուն:
Գողոնը հայտնաբերվել է:
Ապարանցի տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։