Սպերցյանը՝ Ռուսաստանի ավարտվող առաջնության լավագույն կիսապաշտպանի հավակնորդ
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի ավարտվող առաջնության լավագույն կիսապաշտպանի մրցանակին, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:
22-ամյա Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակին հավակնում են նաև Ռուսլան Լիտվինովը («Սպարտակ») և Վենդելը («Զենիթ»): Լավագույն կիսապաշտպանի կոչման հավակնորդների եռյակը ձևավորվել է երկրպագուների քվեարկությամբ:
Եզրափակիչ քվեարկությանը կմասնակցեն ՌՊԼ-ի թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները, լիգայի լեգենդներն ու փորձագետները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 4-ին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի ավարտին մնացել է մեկ տուր:
The post Սպերցյանը՝ Ռուսաստանի ավարտվող առաջնության լավագույն կիսապաշտպանի հավակնորդ appeared first on ԳԱԼԱ.