Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
ԱԺ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում մի դրվագ է պատմել պարեկների հետ ՔՊ-ական պատգամավորների շփումից, որից հետո ինքը դիմել էր ՆԳ նախարարին՝ խնդրելո խրախուսել այդ պարեկներին։
«Գալիս էինք մեքենայով։ Ուզում էինք ստուգեինք, թե այս նոր պարեկները մտնում են այնպիսի հարաբերությունների մեջ, ինչպիսին ծանոթ էինք շատ տարիներ առաջ։ Մեքենայի ղեկին Մաթևոս Ասատրյանն էր, ներսում ես էի, Սանդիկովն էր։ ՄԵծ արագությամբ մտանք Երևան, դա պլանավորած էր։ Ճանապարհին հին ՃՈ որևէ հաշվարկ մեզ չկանգնեցրեց։ Հենց մտանք Երևան պարեկային ծառայության մեքենան եկավ, դեմը փակեց։
Դեմքս այնպես արեցի, որ չերևամ, հանրային դեմք եմ։ Իջան, էլ հեսա կզանգենք, բան, ոչ մի արդյունք։ Խնդրեցի, որ խրախուսեն այդ լեյտենանտին։ Դրանից հետո ասացի, որ պրոցեսը ճիշտա գնում, ինչպես կշարունակվի նաև մեզնից, ԱԺ վերահսկողությունից է կախված»,-ասել է Քոչարյանը։