Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին տեղեկությունը 1lurer.am-ին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։
«Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով երեկ՝ մայիսի 28-ին, դիմել ենք ՄԻԵԴ», — ասաց Սամվելյանը։
The post Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ appeared first on ԳԱԼԱ.