Միացյալ Հայաստանը կերտվելո՛ւ է, ինչպես կերտվել է Հայաստանի առաջին հանրապետությունը․ Երվանդ Թարվերդյանի ուղերձը Մայիսի 28-ի առթիվ
Այսօր, առավել քան երբևէ մենք պետք է գիտակցենք Հայոց պետականության կարևորությունը։ Մայիսի 28-ի առթիվ հղած ուղերձում նշել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի առիթով։ Հայոց հաղթական օրերը միշտ եղել և դեռ լինելու են մեր միասնության խորհդանիշերը։
Այսօր, առավել քան երբևէ մենք պետք է գիտակցենք Հայոց պետականության կարևորությունը։
Իշխանության ղեկը ի պաշտոնե ձեռքում ունենալը դեռևս պետության ճակատագրի ուղիները փոխելու իրավունքի վերապահում չէ՛։ Պետության ինքնորոշման, պետության անկախության և պետության կայացման բոլոր հիմնաքարերը ազգի ձեռքին է։
Հայո՛ց պետականության վերածնունդը դեռ գալու է։ Միասնաբա՛ր գնանք դեպի պետականաշինություն։
Միացյալ Հայաստանը կերտվելո՛ւ է, ինչպես կերտվել է Հայաստանի առաջին հանրապետությունը։
Շնորհավո՛ր Մայիսի 28»,- ասված է ուղերձում։