Պոչետինոն արդեն Չելսիի հետ պայմանագիր է ստորագրել․ նոր մրցաշրջանում կգլխավորի այն
Մաուրիսիո Պոչետինոն վերջապես ստորագրեց պայմանագիրը որպես «Չելսիի» նոր մարզիչ: Այս մասին իր սոցցանցային էջերում գրել է հայտնի իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ նրա՝ փաստաթղթերն այժմ կնքված են, գործարքն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսը. լոնդոնյան ակումբին է միանում նաև օգնական Խեսուս Պերեսը:
«Բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու շաբաթ առաջ, սակայն նշանակումն այժմ է ավարտված ու երաշխավորված»,- նշել է նա:
Ըստ նրա՝ արգենտինացի մասնագետն արդեն աշխատում է «կապույտների» հետ ապագա պլանների և նոր ձեռքբերումների շուրջ: